Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ակումբի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին չորս գոլ էր խփել հունական «Օլիմպիակոսի» դեմ խաղում (4:3), ինչի համար նա կրկին համեմատության է արժանացել «Ռեալի» ակումբի և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի հետ։
«Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչին նա հասել է Ռոնալդուն «Ռեալում»։ Ես դեռ շատ հեռու եմ նրանից», – ասել է ֆրանսիացին։
Մբապեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5 տուրից հետո 9 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։