NYT. Ռուբիոն խոստացել ՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում չքննարկել Եվրոպային վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է եվրոպացի ներկայացուցիչներին, որ Ուկրաինայի հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններում չեն քննարկվի եվրոպական երկրներին անմիջականորեն վերաբերող հարցերը, հաղորդում է The New York Times-ը։

Ըստ թերթի՝ Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների ժամանակ «Ռուբիոն անձամբ եվրոպացիներին ասել է, որ եվրոպական երկրներին անմիջականորեն վերաբերող հարցերը չեն ներառվի ընթացիկ քննարկումներում»։

Մինչդեռ, Շվեյցարիայում բանակցությունների նախօրեին, ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը եվրոպացիների հետ զրույցում նշել է, որ եվրոպացիներին «չեն թողնում քննարկումներին, քանի որ եվրոպացի ներկայացուցիչները չափազանց մոտ են դարձել իրենց ուկրաինացի գործընկերներին՝ հակամարտությունը օբյեկտիվորեն գնահատելու համար»։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեսնում Եվրոպային Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ։

Leave a Comment