Հովտուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից շինություններ

Շիրակի մարզի Հովտուն գյուղում խորդանոցում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել և ամբողջությամբ մարել՝ կանխելով կրակի տարածումը դեպի անասնագոմ և հարակից շինություններ։ Այրվել է մոտ 24 քմ խորդանոց և անասնակերի պաշար, ինչպես նաև ջերմահարվել են անասնագոմի տանիքի փայտե տարրերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տաներից մեկի բակում գտնվող խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 24 քմ), խորդանոցում կուտակած մոտ 200 հակ անասնակեր և ջերմահարվել են կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և հարակից շինություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment