Այժմ հանդերձարանն ավելի միասնական է, քան երբևէ․ Կամավինգա

«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի խոսքով՝ ակումբի հանդերձարանում փայլուն մթնոլորտ է՝ չնայած մամուլում առկա տեղեկություններին:

«Մամուլում շատ են խոսում, բայց ես ամեն ինչ տեսնում եմ ներսից: Այժմ հանդերձարանն ավելի միասնական է, քան երբևէ: Մենք անելու ենք հնարավոր ամեն բան հաղթելու ու մարզչին օգնելու համար»,-Կամավինգայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Leave a Comment