Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին

27 Նոյեմբերի, 2025

Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Խաղաղության պայմանագրերի նախագծեր չկային, միայն քննարկման ենթակա հարցերի մի ամբողջություն է»,-ասել է  Պուտինը՝ խոսելով  ԱՄՆ ծրագրի մասին:

«Ռուսաստանը գտնում  է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար:
Ժնևում կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում:

Պուտինը նաև հայտարարել է,  որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։

Leave a Comment