Լրացուցիչ հատկացումներ՝ մշակույթի ոլորտի ծրագրերին

Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակների արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում» միջոցառման շրջանակում 2025 թվականին հատկացվել է 75 մլն 486 հազար դրամ՝ 13 մշակույթի գործիչների խրախուսման համար։ Հաշի առնելով, որ հայտատուների թվում կան նաև 6 ստեղծագործական կազմակերպություններ, ծրագրով նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովելու համար անհրաժեշտ է 31 մլն 995 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում։

Արվեստի ոլորտում գործող վերոնշյալ 6 կազմակերպությունները մասնակցել են ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշմամբ հաստատված միջազգային հեղինակավոր հարթակներին:

Մանրամասները՝ այստեղ:

Leave a Comment