Ես շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընդվզեց այս ամենի դեմ․ Լիդյայի առաջին հարցազրույցն ազատության մեջ

Ես շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընդվզեց այս ամենի դեմ․ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լիդյա Մանթաշյանը։

«Ինձ հետ կատարվածը պատժի ձև էր, մեզ ապօրինի պատժում էին մեր քաղաքական հայացքների համար։ Նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին, որ Լիդյան գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների նկատմամբ, այդ պատճառով խնդրում ենք տանել 2 ամիս կալանքի, հետո հասկացան, որ դա իրենց դեմ է աշխատում, սկսեցին այդ ձևակերպումը չօգտագործել։ Սա է պատճառը, ուրիշ բան չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը պիտի օր առաջ ազատագրվի։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

 «Ազատագրական պայքարը շարունակվում է, սա ձեր հաղթանակն էր»,- դատարանի դահլիճում ասել է Լիդյան։

 

 

Leave a Comment