Առողջության ապահովագրություն․ ինչ և ինչպես կփոխվի 2026-ից

2026-ից 200 հազար դրամ (հարկերը ներառյալ) աշխատող քաղաքացիները իրենց աշխատավարձից ամսական 10 800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Դա պարտադիր է լինելու առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում։ Տարեկան գումարը 129 600 դրամ կլինի։ Կառավարությունն ընդունել է առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը, այն ներառվել է Աժ-ի առաջիկա նիստերի օրակարգում։ Առողջության իրավունքի մասնագետները առաջարկվող նախագծում մի շարք բացեր են տեսնում։

Leave a Comment