Նիկոլ Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին — MediaNews

«Որպես Հայաստանի Առաքելական Եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են Եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում. «Ես սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումներն ավելի մանրամասն հասկանամ: Իմ դիրքորոշումներում նորություն չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment