Ուրալօղլուն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը


Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը:


Նրա խոսքով՝ Թուրքիան միջին միջանցքի կարևոր օղակն է և օրեցօր  մեծացնում է բեռնափոխադրումներ իրականացնելու ներուժը, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով և Կասպից ծովով անցնող երթուղիներով։ 


Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում Նախիջևանից մինչև Հայաստանի հետ սահման, Հորադիզից մինչև Բաքու հատվածն արդեն մոտ է ավարտին։ Թուրք պաշտոնյան նշել է, որ այդ ճանապարհով կանցնի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտը:

Դիտումների քանակ1

Leave a Comment