ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը, տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը:

1927 – ծնվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը:

1937- վախճանվել է հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ Եղիշե Չարենցը:

1947 – ծնվել է ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանը:

1965 – վախճանվել է խորհրդահայ նյարդախտաբան Ստեփան Կարճիկյանը:

1968 – ծնվել է ֆրանսահայ կինոդերասան Մայքլ Վարդանը։

1901-Մշո Առաքելոց վանքի պաշտպանության ժամանակ Անդրանիկն ու իր զինակիցները որոշել են ճեղքել պաշարումը և, քողարկվելով սպիտակ սավաններով, կարողացել են դուրս գալ վանքից և հեռանալ:

1991-ԽՍՀՄ Պետական խորհուրդը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արվել Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ դադարեցնել կռիվը, շփման գծից դուրս բերել բոլոր «անօրինական զինված խմբավորումները» և չեղարկել ԼՂՀ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշումները:

1991- տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։

2003-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների հայությունը:

2005 – հանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը։

2010-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն – 2010»-ի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:

2015 – վախճանվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:

2019-ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անցկացրել ՊԵԿ-ի շենքի մոտ:

2020- Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո։ Դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա ռուսերեն գրված է եղել. «Спасибо России»։

ԱՇԽԱՐՀ

8 մ.թ.ա.- վախճանվել է հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ Քվինտոս Հորացիոս Փլակոսը (Հորացիոս):

511 – վախճանվել է Մերովինգների դինաստիայի ֆրանկների թագավոր Կլոդվիգ 1-ինը:

486- նվաճվել է վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով էլ սկզբնավորվել է ֆրանսիական պետության կազմավորումը:

1095– Հռոմի պապ Ուրբանուս 2-րդը Կլերմոնի ժողովում կոչ է արել Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և մուսուլմանների լծից ազատագրել Երուսաղեմն ու տեղի քրիստոնյաներին, որով էլ փաստացի սկսվել են Խաչակրաց արշավանքները։

1701 –ծնվել է շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը:

1852– վախճանվել է նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը՝ անգլիացի կին մաթեմատիկոս Ադա Լավլեյսը, որի անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն:

1895– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմել է իր կտակը, համաձայն որի, սահմանվել են Նոբել յան մրցանակներ։

1895- վախճանվել է ֆրանսիացի արձակագիր Ալեքսանդր Դյուման:

1901 – ծնվել է ռուս ծաղրածու դերասան Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև):

1906 – հիմնադրվել է իտալական ավտոմոբիլաշինական Lancia ընկերությունը:

1940 – ծնվել է հոնկոնգյան ծագումով ամերիկացի կինոդերասան Բրյուս Լին:

1985- վախճանվել է ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը:

1989 – Պաբլո Էսկոբարի կողմից կազմակերպված ահաբեկչության արդյունքում Բոգոտայի վրա պայթել է Boeing 727 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 110 մարդ:

1990 – ընդունվել է Բուլղարիայի դրոշը։

2009– տեղի է ունեցել «Նևսկի էքսպրեսսի» վթարը: Մոսկվա – Սանկտ Պետերբուրգ գնացքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով գնացքը վթարվել է, զոհվել է 27 մարդ, 132-ը վիրավորվել են։

2020-կառավարվող հրթիռով սպանվել է իրանցի ֆիզիկոս, միջուկագետ, «Ամադ» ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment