Նիկիտա Սիմոնյանը հայրենական և համաշխարհային ֆուտբոլի դարաշրջանն է. Վալերի Գազզաև

27 Նոյեմբերի 2025, 12:08

Ֆուտբոլիստ և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վալերի Գազզաևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նիկիտա Սիմոնյանը մեծ մարզիկ էր և հայրենասեր:

«Նիկիտա Պավլովիչը ականավոր անձնավորություն է, նա մեծ մարդ է, մեծ մարզիկ, իր երկրի և հայրենիքի իսկական հայրենասեր։ Նա հայրենական և համաշխարհային ֆուտբոլի դարաշրջանն է», — ասել է Գազզաևը։

Նշենք, որ «Լուկօյլ Արենա» մարզադաշտում (պատկանում է Մոսկվայի «Սպարտակ»-ին) տեղի է ունենում «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ և Երևանի «Արարատ»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը։ Նիկիտա Պողոսի Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։

Leave a Comment