Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա կրակած տղամարդն Աֆղանստանից է եղել։ Այսօր առավոտյան հաղորդել են լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայրենիքի անվտանգության նախարարությունը «վստահ է, որ կասկածյալը 2021 թվականին Աֆղանստանից մուտք է գործել Միացյալ Նահանգներ»։
Հատուկ հայտարարության մեջ Թրամփը Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումն որակել է «ահաբեկչություն»։
«Այս նողկալի հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչական ակտ էր», — կարճ տեսաուղերձում ասել է Թրամփը։ «Դա հանցագործություն էր մեր ամբողջ երկրի դեմ»։
Հրապարակման համաձայն՝ 2024 թվականին տղամարդը դիմել է Միացյալ Նահանգներին՝ ապաստան ստանալու համար, և այն տրամադրվել է 2025 թվականի սկզբին։ Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակվողի անունը Ռահմանուլլա Լ. է։ Իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները՝ իրենց եզրակացությունների հետագա հաստատում ստանալու համար։
CNN-ի համաձայն՝ ՀԴԲ-ն համընկնում է գտել հարձակվողի սկզբնական նույնականացման և 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից Միացյալ Նահանգներ ներգաղթած և Վաշինգտոն նահանգում բնակվող տղամարդու նույնականացման միջև։ Հեռուստաալիքի անանուն աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ իշխանությունները ստուգել են կալանքի տակ գտնվող կասկածյալի մատնահետքերը՝ այդպիսով նույնականացնելով նրան։
Հրապարակման համաձայն՝ 2024 թվականին տղամարդը դիմել է Միացյալ Նահանգներին՝ ապաստան ստանալու համար, և այն տրամադրվել է 2025 թվականի սկզբին։
Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակվողի անունը Ռահմանուլլա Լ. է։ Նախաքննությունը շարունակվում է։
Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ։ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին հայտնել է, որ զինծառայողները զոհվել են հրազենային վիրավորումներից։ Կասկածյալը ձերբակալվել է, գրում է BBC-ին։