ՔՊ-ական մանր ճղճիմություններ. թիրախավորել են «Մայր Հայաստանի» խմբակցության ղեկավարի մեքենան





Ինչ-որ մանրապճեղներ անցած գիշեր, չարամիտ դիտավորությամբ, վնասել են «Մայր Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ավտոմեքենայի կողահայաց հողմապակին (վարորդի դռան ապակին): 
Այդ մասին պատմեց տուժողը՝ Մանուկ Սուքիասյանը, առավոտյան ֆեյսբուքյան միացմամբ: Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ սա արդեն նման երկրորդ դեպքն է այս տարվա ընթացքում: Ըստ որում, չարամիտ ու ճղճմակենցաղ ջարդողները մեքենայից ոչինչ չեն գողացել: Մեքենան կայանած է եղել բակում, ինչպես տասնյակ այլ մեքենաներ: Ու, քանի որ ոչ մի այլ ավտոմեքենայի որևէ բան չի եղել, տրամաբանական հետևությունն այն է, որ չարագործները նպատակային թիրախավորել են հենց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի ավտոմեքենան: Մանուկ Սուքիասյանն էլ է այն կարծիքին, որ կատարվածն անմիջականորեն կապված է իր քաղաքական գործունեության, տվյալ պարագայում, մասնավորապես, քաղբանտարկյալների վերաբերյալ ԱԺ լսումներում ունեցած կոշտ ելույթի հետ, քանի որ դեպքն անմիջապես հաջորդել է ելույթին: 

Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/watch/live/?mibextid=wwXIfr&ref=watch_permalink&v=1790238081623837&rdid=di1N6Kbv9NPrnRb3
 



Leave a Comment