Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վատիկան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդ-ի հետ։
«Ադրբեջանը և Սուրբ Աթոռը պահպանում են սերտ հարաբերություններ, որոնք կարևոր դեր են խաղում միջկրոնական երկխոսության ամրապնդման և բազմամշակութայնության խթանման գործում։
Երկու երկրների միջև հարաբերությունները ծառայում են որպես միջկրոնական երկխոսության մոդել, որը Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքերից մեկն է», – նշել է արտաքին գործերի նախարարը X-ում գրառման մեջ։