Տավուշում փրկարար է զոհվել. ավտովթարի հետևանքով կան նաև տուժածներ

Տավուշի մարզում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան, ինչի հետևանքով փրկարար է զոհվել. հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Պատահարի հետևանքով տուժել է 4 հրշեջ-փրկարար, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

ԱՆ հայտարարության համաձայն՝ տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Leave a Comment