Հոնկոնգում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Չորեքշաբթի օրը Հոնկոնգի Թայ Պո շրջանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Կրակը բռնկվել է Վան Ֆուկ Քորթ բարձրահարկ բնակելի համալիրում՝ ուժեղ քամիների պատճառով արագ տարածվելով ութ շենքերից յոթում։

Հրշեջները ողջ գիշեր պայքարել են կրակի դեմ։ Զոհվածների թվում կա նաև մեկ հրշեջ։ Տասնյակ բնակիչներ տարհանվել են, սակայն իշխանությունները դեռևս չունեն տեղեկատվություն շենքերում մնացած մարդկանց թվի մասին։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

Leave a Comment