«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․

  • ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,
  • ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment