Amazon-ը 50 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ պետական կառույցների համար արհեստական բանականության ենթակառուցվածքի ընդլայնման համար

Amazon.com Inc.-ը 50 մլրդ դոլար կհատկացնի՝ ԱՄՆ-ում Amazon Web Services (AWS) պետական հաճախորդների սպասարկման համար անհրաժեշտ հաշվարկային հզորությունների և ԱԲ ենթակառուցվածքի ընդլայնման նպատակով։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագծի իրականացումը կմեկնարկի 2026 թվականին և կներառի AWS-ի հզորությունների 1.3 ԳՎտ ավելացում՝ առաջատար հաշվարկային և ցանցային տեխնոլոգիաներով տվյալների կենտրոնների կառուցման միջոցով։

IDram

Դաշնային գործակալությունները կստանան մուտք AWS-ի լայնածավալ ԱԲ ծառայություններին, ինչպես նաև Anthropic ընկերության Claude մոդելներին և Nvidia-ի ԱԲ ենթակառուցվածքին։

Սա նրանց հնարավորություն կտա ստեղծել սեփական ԱԲ լուծումներ, օպտիմալացնել մեծածավալ տվյալների մշակումն ու բարձրացնել արտադրողականությունը:

AWS ամպային ծառայության հաճախորդների թվում են ԱՄՆ ավելի քան 11 հազար պետական կառույցներ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment