Հուսով ենք՝ Ադրբեջանը և Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Գյուլեր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։

Ըստ Anadolu գործակալության՝ նա այս հայտարարությունն արել է Թուրքիայի խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի համապարփակ տեքստը շուտով կստորագրվի»,- նշել է Գյուլերը։

Leave a Comment