Սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները


Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Եզրափակչին մասնակցել են Երևանի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերի տղաների և աղջիկների դպրոցական թիմերը, որոնք եզրափակչի ուղեգիր էին նվաճել միջմարզային մրցումների արդյունքում:


Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Տաշիրիի Ա․ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի թիմը:


Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական ավագ դպրոցի թիմը:


1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ մարզիկները՝ հավաստագրերով, մեդալներով:

Leave a Comment