Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական և Ժնևում Վաշինգտոնի խաղաղության ծրագրի շուրջ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների մասնակից Ալեքսանդր Բևզը հայտարարել է, որ տարածքային հարցը առանձնացվել է որպես առանձին կատեգորիա։ Նա հավելել է, որ Զելենսկին այն կքննարկի միայն ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։
Իտալական «Repubblica» թերթին տված հարցազրույցում Բևզն ասել է, որ Ժնևի քննարկումների մասնակիցները բացահայտել են «չափազանց զգայուն կետերի խումբ, որոնց վերաբերյալ նրանք լիազորված չէին վերջնական որոշումներ կայացնելու»։
«Իհարկե, դրանք ճշգրտվեցին, և եղան լուծումներ գտնելու փորձեր, բայց մեր նախագահը հստակեցրեց. նա կարող է քննարկել Ուկրաինայի տարածքը միայն Պուտինի և Թրամփի հետ», – ասել է ուկրաինական պատվիրակության անդամը։