«Մանչեսթեր Սիթիի» անսպասելի պարտությունը «Բայերից»․ ՉԼ-ի արդյունքները

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսը» առաջին 3 միավորն է վաստակել` մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթելով Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտին»։ Կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հաղթական գնդակը խփել է 90+1-ին։

«Մանչեսթեր Սիթին» էլ սեփական դաշտում 0-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Բայերից»։

Դորտմունդի «Բորուսիան» տանը 3-0 տաշվով հաղթել է «Վիլյառեալին»։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

«Մարսել» (Ֆրանսիա) – «Նյուքասլ» (Անգլիա)` 2-1

«Սլավիա Պրահա» (Չեխիա) – «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 0-0

«Նապոլի» (Իտալիա) – «Կարաբախ» (Ադրբեջան)` 2-0։

Կայացած խաղերից հետո «Բորուսիան», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» 10-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 4-6-րդ տեղերը, «Բայերը» 8 միավորով 13-րդն է, «Բարսելոնան»` 7 միավորով 15-րդը, «Յուվենտուսը»` 6 միավորով 21-րդը, «Բուդյո Գլիմտը»` 2 միավորով 31-րդը, իսկ «Վիլյառեալը»` 1 միավորով 34-րդը։

Leave a Comment