Սկանդալային գաղտնալսումներ․ ԱՄՆ նախագահի խորհրդականը գաղտնի քննարկել է Ուկրաինայի «խաղաղության պլանը»

Պուտինի թիմի հետ Bloomberg-ը հրապարակել է գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հոկտեմբերին գաղտնի բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի հետ։ Զրույցում ամերիկյան կողմը առաջարկել է Ռուսաստանի հետ միասին մշակել Ուկրաինայի «խաղաղության պլան»՝ հիմնված Գազայի շուրջ կիրառված 20 կետանոց ձևաչափի վրա։ Ուիթկոֆը խորհուրդ է տվել, որ Պուտինը թեման բարձրացնի Դոնալդ Թրամփի հետ՝ մինչև Վլադիմիր Զելենսկու այցը Սպիտակ տուն։ Ուշակովը նշել է, որ Պուտինը կարող է նրան շնորհավորել Գազայի համաձայնության կապակցությամբ և ներկայացնել որպես «խաղաղություն բերող»։

Երկու օր անց Պուտինն ու Թրամփը իսկապես երկար հեռախոսազրույց են ունեցել։ Bloomberg-ը գրում է նաև, որ Ուիթկոֆը հանդիպել է Պուտինի մյուս խորհրդական Կիրիլ Դմիտրիևին, և ներքին քննարկումներում նրանք խոսել են, որ Ռուսաստանը պետք է ներկայացնի իր առավել կոշտ պայմանները, իսկ ամերիկացիները դրանք կարող են փոխանցել՝ «իրենց տարբերակով»։

Արդեն նոյեմբերին հրապարակված 28 կետանոց նախագիծը նախատեսում է, որ Ուկրաինան դուրս բերի ուժերը Դոնբասի այն հատվածներից, որոնք Ռուսաստանը չի գրավել, իսկ Մոսկվային փաստացի կճանաչվի վերահսկողությունը Կրիմի, Լուգանսկի և Դոնեցկի նկատմամբ։

The Insider-ի գնահատմամբ՝ այս պլանը գրեթե ոչ մի զիջում չի նախատեսում Ուկրաինայի համար, բայց ներառում է նոր պահանջներ հօգուտ Ռուսաստանի։

Leave a Comment