Երևանում, հատկապես Կենտրոնում, նոյեմբերի 17-25-ը մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ․ տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և 25-ին՝ գերազանցելով 4.3 անգամ։
Վերջին օրերին օդի տուրբուլենտականությունը Արարատյան գոգավորություննում դադարել է, ինչը հանգեցրել է օդի տեղաշարժի կանգի ու աղտոտատվածության կուտակման»,- ասված է հաղորդագրության մեջ։