Տունը մեկ օրում չի կառուցվում․ Նադալը՝ Ալոնսոյի մասին — Armsport.am

Աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքը.

«Այս պահին Ալոնսոյի թիմը գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և բավականին նպաստավոր դիրքում է Չեմպիոնների լիգայում։

Չեմ կարծում, թե ակումբում կգտնվի մեկը, ով չէր ցանկանա հիմա լինել նրա տեղում։ Սա նոր նախագիծ է, և թիմը դեռ շատ բան պետք է յուրացնի։ Տունը մեկ օրում չի կառուցվում»,- Նադալի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Արքայական ակումբը» Լա լիգայում երկու ոչ-ոքի է խաղացել («Ռայո Վալյեկանո»՝ 0:0, «Էլչե»՝ 2:2), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում զիջել է «Լիվերպուլին» (0:1):

Leave a Comment