ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև տարեվերջ։ Այս մասին նա հայտարարել է El País-ին տված հարցազրույցում։
Նա դրական է պատասխանել լրագրողի հարցին, չնայած ավելի ուշ հավելել է, որ դա դժվար է կանխատեսել։
«Միշտ դժվար է կանխատեսել, բայց ես անկեղծորեն հույս ունեմ, որ խաղաղությունը շուտով կհաստատվի։ Իհարկե, Ժնևի բանակցություններից հետո անհրաժեշտ են ևս մի քանի հանդիպումներ, ինչպես նաև որոշակի հարցերի առանձին, զուգահեռ քննարկումներ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք դեռ դրան չենք հասել», – ասել է նա։