Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։ Ինչպես դեպքի վայրից … Read more

Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝ առանց Ռուսաստանի, փակուղու կհանգեցնի. Լավրով

Ռուսաստանը համաձայն չէ այն բանի հետ, որ Ուկրաինայի հավաքական անվտանգության հարցերը լուծվեն՝ առանց իր մասնակցության։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դա չի ստացվի։ Մենք բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանը չի գերագնահատում իր շահերը, բայց մենք վճռականորեն և կոշտ ձևով կապահովենք մեր օրինական շահերը», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։ ՌԴ արտգործնախարարը … Read more

Մինասյանի մոսկովյան ֆիասկոն․ ում անունից էր խոսել նա

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին ամիսներին ամեն բան անում է, որպեսզի Մոսկվայում աջակցեն այն նախագծին ու թիմին, որն ինքը ներկայացնում է, սակայն բոլոր հարթություններում տապալվել է։ Հետաքրքիր պատկեր է բացվում Մինասյանի ներկայացրած թիմի առումով։ Ըստ նրա՝ թիմի առաջին դեմքերն էին լինելու Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը, Լևոն Զուրաբյանը, Ռուբեն Մխիթարյանը և Հայկ Մարությանը։ Մինասյանը Մոսկվայում … Read more

Պատմամշակութային հուշարձանի տարածքում կատարված ապօրինի արդյունահանումը բացահայտվել է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ … Read more

Եկեք բացենք նոր էջ, մենք կաշխատենք միասին, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գծի վրա․ Իբրահիմ

Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ … Read more

Անկեղծորեն եմ ասում, ոնց որ մենք Բաքվի դատարանի նիստի կադրում լինենք Արամ Վարդևանյան

Դուք եթե կադրը տեսնեք, անկեղծորեն եմ ասում, ոնց որ մենք Բաքվի դատարանի նիստի կադրում լինենք: Այս մասին Բագրատ Սրբազանին և մյուսների դատական նիստի ընթացքում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Որովհետև մեկ էլ այնտեղ կա ապակի, այնտեղ կա այդքան մեղադրյալ ու այդքան ապօրինի»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից … Read more

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր զիջումների մասին․ Իշխան Սաղաթելյան

Մեղավոր են նրանք, ովքեր կարային մի բան անեն՝ չեն արել, ովքեր էս դավաճանի հետ համագործակցել են, ովքեր շարունակում են սրան ինչ-որ տեղերում օգտակար լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իրեն մեղավոր չի համարում նրանում, որ Փաշինյանը դեռ իշխանության է։ Անդրադառնալով իմպիչմենտի թեմային՝ պատգամավորը նշեց․ «Կան … Read more

«Բագրատ Սրբազանը և մյուսները բռնադատված են մենք չենք համակերպվում պարտության և Արցախի կորստի հետ»

«Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցները ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ոչ պարտության, ոչ Արցախի կորստի հետ, ոչ էլ այն իրողության հետ, որ մեր սրբազան հայրենիքի հատվածներ ուզում են հանգիստ հանձնել»։ Այս մասին  այսօր՝ օգոստոսի 20-ին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական … Read more

Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել Թրամփին

Նամակ եմ ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է նա: