Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝ առանց Ռուսաստանի, փակուղու կհանգեցնի. Լավրով

Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝...

Ռուսաստանը համաձայն չէ այն բանի հետ, որ Ուկրաինայի հավաքական անվտանգության հարցերը լուծվեն՝ առանց իր մասնակցության։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դա չի ստացվի։ Մենք բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանը չի գերագնահատում իր շահերը, բայց մենք վճռականորեն և կոշտ ձևով կապահովենք մեր օրինական շահերը», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։

ՌԴ արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, հասկանում է, որ անվտանգության հարցերի լուրջ քննարկումն՝ առանց Մոսկվայի, «ուտոպիա է և ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանի»։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի համար անվտանգության հավաքական երաշխիքները լինեն հուսալի և հիմնված լինեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա՝ նաև Ուկրաինայի հարևանների համար։

Leave a Comment