Հայկ Սարգսյանը՝ ՔՊ ցուցակից դուրս մնալու մասին

Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել, իմ դիմումը մերժվել է: Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ … Read more

Ես գիտեմ, թե որտեղ է գրվել մեղադրանքը, դատախազը չի սրա հեղինակը. Ռոբերտ Քոչարյան

Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ: «Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը՝ ստորագրելով, այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված, դատարանը, եթե դա թույլ է տալիս՝ ուրեմն դատարանը ևս իր … Read more

Բյուջեից միլիոններ են մսխվում, երբ հազարավոր մարդիկ սոված են քնում․ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը դատի տվել

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանել ԱԺ-ից

Լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ»-ի լրագրողներին։ Անդրանիկ Քոչարյանը նրանց խնդրել է դուրս գալ դահլիճից։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանել ԱԺ-ից

Եվրահանձնաժողովը առաջարկել է հաստատել SAFE ծրագրի ֆինանսավորումը ութ երկրներին

Եվրահանձնաժողովը հունվարի 15-ին հայտարարել է, որ ԵՄ խորհրդին առաջարկ է ներկայացրել SAFE պաշտպանական ծրագրի շրջանակներում Բելգիային, Բուլղարիային, Դանիային, Իսպանիային, Խորվաթիային, Կիպրոսին, Պորտուգալիային և Ռումինիային ֆինանսական օգնությունը հաստատելու մասին։ Այս մասին հայտարարություն է հրապարակել Եվրահանձնաժողովը: «Անցյալ տարի ԵՄ-ն պաշտպանության ոլորտում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան նախորդ տասնամյակներում», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր … Read more

Զատուլինը շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա

Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներքաշել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում փոխի սլաքների ուղղությունը, հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ НСН-ի փոխանցմամբ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին՝ Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղու հատվածները վերականգնելու հարցով։ Նա նշել է, որ արդեն … Read more

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել․ ադրբեջանագետ

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան … Read more

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Հեղափոխական Դաշնակցության  ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված … Read more

Երևանում առատ ձյան հետևանքով ճանապարհներին փոսեր են առաջացել

Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ «Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո … Read more