Բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխումը կարող է խնդիրներ առաջացնել սահմանային հսկողության ժամանակ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։ «Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։  Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են … Read more

Հայաստանը պաշտոնապես անդամակցեց Մշտական արբիտրաժային դատարանին

«Խաղաղության պալատում» տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր … Read more

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Բաքվին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Պետդեպարտամենտի 2026 թվականի ֆինանսական տարվա պատժամիջոցների մասին օրինագծի փոփոխությունները, որոնք Պետքարտուղարությանը կոչ են անում ապահովել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը և աջակցել բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։   Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։  Հաղորդագրության … Read more

Հայկ Մամիջանյանը ԵՄ-ին խնդրել է այցելել Բաքվում պահվող հայ գերիներին

Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ … Read more

Վեհափառ Հայրապետը Վատիկանից պահանջեց հիշեցնել Ադրբեջանին հայկական եկեղեցիների պահպանման անհրաժեշտության մասին

Հինգշաթբի, 18 Սեպտեմբեր 2025-ին, Ղազախիստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ գումարուած գագաթնաժողովին առընթեր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Լեւոն ԺԴ. Պապին անձնական ներկայացուցիչին՝ քարտինալ Ճորճ Ժաքոպ Քուվաքատին հետ, որ միաժամանակ Վատիկանի միջ-կրօանական յարաբերութեանց բաժանմունքի նախագահն է: Հանդիպման ընթացքին, բնականաբար, քննարկուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ շարունակուող սերտ գործակցութիւնը։ Շեշտուեցաւ նաեւ միջ-եկեղեցական յարաբերութիւններու կողքին … Read more

Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր

Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։ Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։ Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Աշտարակի սոցիալական ծառայության աշխատակցի կաշառքի գործով քննությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի աշխատակիցը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձանց կողմից տարբեր չափերով կաշառք ստանալուն: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության … Read more

«Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն չեն»․ Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատմանը, ըստ որի Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում: «Մենք միմյանց հետ համաձայն չենք այդ գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու վերաբերյալ։ Մենք համաձայն ենք այն գնահատմանը, որ դա (խմբ.՝ Իսրայելի գործողությունները) անհամաչափ է», – կանցլերի … Read more

Իսկ այն իրական Հայաստանի ծրագիրը, որ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին, դա ըստ էության, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն է․ Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջությամբ մոռացության տալ, այն, ինչ որ տեղի է ունեցել, փորձում է այս ողբերգությունը կոծկել, և ցանկացած քայլ անել Ադրբեջանին և թուրքերին դուր գալու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի հայաթափման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում … Read more

Աֆղանստանում «Թալիբան»-ը արգելել է կանանց հեղինակած գրքերով ուսուցումը համալսարաններում

Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի կառավարությունը երկրի համալսարաններում արգելել է կանանց կողմից գրված գրքերով ուսուցումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ արգելվել է նաև մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների հետ կապված առարկաների դասավանդումը։ Կանանց հեղինակած շուրջ 140 գիրք, որոնց թվում է, օրինակ, «Անվտանգությունը քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը, հայտնվել է այն 680 գրքերի շարքում, որոնք համարվել են … Read more