Փհենյանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ավարտվել են: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Առաջնորդների զրույցը Պեկինում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում տևել է ավելի քան 1,5 ժամ։ Ռուսական կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և բնական պաշարների ու … Read more

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mercedes-Benz»-ը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են … Read more

Չախոյանը պատրաստվում է բացահայտել հուշահամալիրի վերանորոգման ամբողջ իրողությունը

Այժմ, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնվում են իմ ձեռքի տակ, շատ շուտով կներկայացնեմ ամբողջ իրողությունը։ Այս մասին հայտարարել է հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի՝ աղմուկ հանած վերանորոգմանը։ Նա նաև նշել , որ մինչ այս պահը լռել է ձեռքին փաստաթղթեր չունենալ պատճառով։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի  Փարիզ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի  Փարիզ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից: «Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված ռազմավարական հարաբերությունները

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ ՆԳՆ–ից հայտնում են, որ նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։ Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության … Read more

Դատախազությունում նշանակումներ և պաշտոնանկություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, … Read more

Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացը մեր աջակցությամբ առաջ կշարժվի․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական  պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը։ Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով:  Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված … Read more

Բաքվի դատարանը լսել է «տուժողների» ցուցմունքները Ռուբեն Վարդանյանի գործով

Բաքվի դատարանում նախօրեին կայացել է Արցախի Նանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանը լսել է «տուժողների և նրանց իրավահաջորդների» ցուցմունքները։ Նրանք իրենց ցուցմունքում նշել են, որ «վիրավորվել են թշնամու կողմից սադրանքի հետևանքով»։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին։

ՌԴ նախագահի օգնականը հերքել է Թրամփի մեղադրանքները՝ ԱՄՆ-ի դեմ դավերի առնչությամբ

 Ոչ ոք դավեր չի նյութել, ավելին՝ անգամ ոչ մեկի մտքով նման բան չի անցել՝ այս 3 առաջնորդներից ոչ մեկի, ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը՝ արձագանքելով Թրամփին:  «Բոլորը հասկանում են, թե ինչպիսի դեր ունեն ԱՄՆ-ն, նախագահ Թրամփի գործող վարչակազմը և անձամբ նախագահը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Թրամփը Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին մեղադրել է … Read more

9% ձայն ստանալու ու դրա դիմաց քաղաքացիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է․ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևան քաղաքի կառավարումը ամբողջությամբ ձախողված է։ Մեկ շաբաթ է՝ չեն կարողանում Արշակունյաց պողոտայի վրա մի փոքր փոսալցում անեն ու խայտառակ խցանումը մի փոքր թեթևացնեն։ 9% ձայն ստանալու ու դրա դիմաց քաղաքացիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է»։