Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը․ ՄԱԿ

Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նրա խոսքով՝ սա ազդում է երկրի գրավչության վրա։ Նա նաև մատնանշեց Հայաստանի հողերի ակտիվ անապատացման խնդիրը, ինչպես նաև գետերի աղտոտվածությունը՝ գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։ Ժակոբը գնահատում … Read more

Սպասեք, «У всего своё время». Վարդան Ղուկասյանը՝ Շիրակի մարզպետին

Երկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում,  հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ … Read more

Ամեն ինչի պատասխանատուն ե՛ս եմ․․․Կառավարությունը ե՛ս եմ․․․Ե՛ս եմ․ Նիկոլ Փաշինյան

Արդյոք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն ուզում են ժողովրդավարություն, իրենց համար արժեք է ժողովրդավարությունը, արդյոք այդ ժողովրդավարական հարթակներում գործող բոլոր ուժերն են որոնց համար ժողովրդավարությունը որևէ արժեք իրենից ներկայացնում է: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հարց բարձրացրեց՝ ո՞վ է այսօր Հայաստանում ժողովրդավարության լիդերը, ժողովրդավարության պաշտպանը և ժողովրդավարության արժեքների … Read more

Էրդողանը Թրամփի հետ բանակցություններ կվարի F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ կվարի F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ։ «Հենց հիմա մենք պատրաստվում ենք այս հարցի շուրջ բանակցություններ անցկացնել ևս մեկ անգամ», – Էրդողանն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կանի իրենից պահանջվող ամեն ինչ ինչպես F-35, այնպես էլ F-16 … Read more

Նյու Յորքի ոստիկանությունը սխալմամբ կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահի մեքենան

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը: Թրամփի ավտոշարասյան անցելու համար փողոցները փակ են եղել, իսկ իրավապահները սխալմամբ կանգնեցրել են Ֆրանսիայի նախագահի մեքենան: Մակրոնը դուրս է եկել ավտոմեքենայից, զանգահարել ԱՄՆ նախագահին և կատակով խնդրել «բացել ճանապարհը»:

Կոպենհագենի օդանավակայանը ավելի քան 30 չվերթ է վերաուղղորդել ԱԹՍ-ների պատճառով

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանն առնվազն 31 չվերթ է ուղղորդել դեպի այլ օդանավակայաններ՝ անօդաչու թռչող սարքերի պատճառով:  Այդ մասին հայտնել  է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը։ Օդանավակայանի տվյալներով՝ իրավիճակից տուժել է մոտավորապես 20 հազար ուղևոր։ Դանիայի ոստիկանությունը իր հերթին հայտնել է, որ տեղեկատվություն չունի, թե ով է կառավարել անօդաչու թռչող սարքերը։ Իրավապահնները նաև նշել են, որ հետաքննում … Read more

Քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Դեվիդ Վադեֆուլի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը: Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

ՊԵԿ նախագահը 5 օրով մեկնում է Տաջիկստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին 5 օրով  գործուղում է Տաջիկստան։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 51-րդ … Read more

2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի ընտրություն չի կեղծվել. Փաշինյան

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 23–ին, իր աշխատանքն է սկսել Ժողովրդավարության հայկական ֆորումը։ Պանելային քննարկմանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում եմ «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկմանը»,– գրել է նա Facebook-ի իր էջում։

Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետ չի մնացել մյուս ՔՊ-ականներից ու մի գրառում էլ ինքն է ձոնել ՀՀ նախկին նախագահներին։ Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել: Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին: Բավ է կռռաք … Read more