Հայաստանում բուժաշխատողների վրա հարձակվելու համար կսահմանվեն խիստ պատժամիջոցներ

Հայաստանում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վրա հարձակվելու համար կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են նոր հոդված սահմանել, որը պատասխանատվություն է նախատեսում բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։ «Այս նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունեցել … Read more

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտպանները չեն բացառել դիմել ՄԻԵԴ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան  Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։ Վ. Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով, եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան: Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի … Read more

Ո՞վ ԱԺ-ում կփոխարինի Արեն Մկրտչյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Քննարկվել են գերիների և անհայտ կորած անձանց իրավունքները․ ՄԻՊ–ԿԽՄԿ հանդիպում Երևանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, … Read more

Քննարկվել են ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այս մասին սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ «ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ քննարկեցինք ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները»,–գրառմանը կից գրել է նա։

ՆԱՏՕ-ում սպասում են «կամեցողների կոալիցիայի» քննարկումների արդյունքներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս է հայտնել, որ Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հստակություն կլինի այն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք աշխարհի մի շարք երկրներ կկարողանան Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ես սպասում եմ, որ վաղը կամ դրանից անմիջապես հետո կհաջողվի հստակություն ունենալ այն մասին, թե ինչ … Read more

Կարմիր Խաչի գործունեության դադարից հետո Բաքվի բանտերում հայ գերիները փորձել են ինքնասպան լինել․ Սիրանուշ Սահակյան

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», – «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, … Read more

Ուկրաինայի նախագահը Դանիայում հանդիպում կունենա Ֆրեդերիկսենի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դանիա: Ինչպես նշվում է, այցի ընթացքում Զելենսկին բանակցություններ է վարելու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ։ Նա նաև կմասնակցի Սկանդինավյան և Բալթյան երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովին։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ վաղը կայանալիք «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։

Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ UNIFIL-ի խաղաղապահների մոտ

Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ: Այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։ «Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ է նետել UNIFIL-ի խաղաղապահների մոտ, որոնք աշխատում էին ճանապարհային արգելապատնեշները վերացնելու վրա, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի … Read more

Փաշինյանի անվստահ և հիստերիկ բացականչությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս «ժողովրդավարության» մասին. Ամստերդամ

Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Պարոն Փաշինյանի անվստահ և հիստերիկ բացականչությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանվում է Արևմուտքի կողմից»,-գրել է նա: