Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պատասխան չի ստացել

Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պատասխան չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի գործողությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: «Մենք պատասխան չենք ստացել: Մենք սպասում ենք Պուտինի նախաձեռնության պատասխանին և սա համարում ենք շատ կարևոր հարց», – … Read more

Ռուսաստանը հրապարակայնորեն վերախմբագրել է իր միջուկային դոկտրինը. Թաքեր Կարլսոն

Ռուսաստանի կողմից Եվրոպային միջուկային հարված հասցնելու սպառնալիքը դադարել է վերացական տեսություն լինելուց և իրական տեսք է ստացել։ Նմանատիպ կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ «Իրավիճակը փոխվում է։ Ռուսաստանը հրապարակայնորեն վերախմբագրել է իր միջուկային դոկտրինը՝ դրանում ներառելով միջուկային զենքի կիրառման հնարավորությունն այն երկրների դեմ, որոնք հանդես են գալիս «պրոքսի» (այսինքն՝ ներկայացուցիչ կամ գործիք) միջուկային տերությունների … Read more

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից: «Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

Վենեսուելայի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահը քննարկել են երկկողմ օրակարգը

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ «արդյունավետ» հեռախոսազրույց» է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Զրույցի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ աշխատանքային օրակարգը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, ինչպես նաև մեր կառավարությունների միջև փոխհարաբերություններում չլուծված հարցերը», – գրել է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերի իր էջերում։ Նրա խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել «փոխադարձ հարգանքի մթնոլորտում» և «արդյունավետ» … Read more

3500 դոլար սպանության համար․ Իրանը բացահայտում է անկարգությունների «սակագները»

Իրանում ցուցարարները օրեր շարունակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար, մեքենաներ այրելու համար՝ գրեթե 1500 դոլար, իսկ ոստիկանական բաժանմունքները հրկիզելու համար՝ մոտ 500 դոլար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմը (խմբ․՝ նկատի ունի Իսրայելը) … Read more

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք․ Գարեգին Բ Կաթողիկոս

Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Այսօր հայտարարություն է տարածել Գարեգին Բ Կաթողիկոսը: «Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ … Read more

Եկել է ժամանակը, որ Զելենսկին որոշում կայացնի․ Պեսկով

Կրեմլը համաձայն է Թրամփի այն հայտարարության հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, և Մոսկվայի դիրքորոշումը լավ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։ «Կիևի իրավիճակը կարգավորման հարցում օրեցօր վատթարանում է, և եկել է ժամանակը, որ Զելենսկին … Read more