72 ժամ լույս չլինելու դեպքը մեր ժամանակ չէր կարող տեղի ունենալ. Ղազինյան

Քննարկվում է այս պահին՝ չեմ կարող ասել, դատի տալու ենք, թե ոչ, բայց նշում եմ, որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, ուրեմն կամ իրեն խաբել են, կամ ինքն է խաբում, երրորդ տարբերակ, կարծում եմ` չկա: Ինձ համար հայցով դիմելը շատ ավելի փոքր նշանակություն ունի, քան իմ ժողովրդի համար իրականությունն իմանալը: Եթե ժողովրդի աչքերը բաց է՝ ամեն … Read more

Նախազգուշական կերպով հետ են կանչվում որոշ NAN ապրանքանիշի մանկական կաթնախառնուրդներ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու … Read more

Մադուրոն, հավանաբար, կդառնա «նոր լատինաամերիկյան Մանդելա», եթե նրան ազատ չարձակեն

Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի գլխավորած հարձակումից հետո ամերիկյան էլիտան պետք է «պարզապես ճանաչի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի գործողությունների օրինականությունը», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ասել է հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նաև նշել է, որ Մադուրոն, հավանաբար, կդառնա «նոր լատինաամերիկյան Մանդելա», եթե նրան ազատ չարձակեն։

Չինաստանն այսուհետ էլ հաստատակամորեն կաջակցի Վենեսուելային

Անկախ քաղաքական իրադրությունից՝ Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման հարցում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Չինաստանն այսուհետ էլ հաստատակամորեն կաջակցի Վենեսուելային նրա ինքնիշխանության, օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման հարցում», – ասել է … Read more

ՀԷՑ նախկին ղեկավարը պահանջում է բացատրել ատոմակայանի 12.7 մլրդ դրամ եկամուտի աղբյուրը և ՋԷԿ-երի պարտավորությունների հետաձգումը

Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12.7 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ: Նախորդ տարի կանգնել է 35-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը այլ 189 մլն դրամ ֆինանսական եկամուտ: Իմ անձնական կարծիքը ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց ճիշտ կլինի, որ հանձնաժողովը պատասխանի, թե որտեղից այդ գումարը: Հանձնաժողովը թող պատասխանի … Read more

Պարտված քաղաքական ուժը չի կարող հավասարը հավասարի սկզբունքով նստել բանակցային սեղանի շուրջ. սահմանադրագետ

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է. «Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար Հայաստանի հետ … Read more

Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։   Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։ Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ … Read more

Միքայել Աջապահյանի գործով դատախազը ազատվել է պաշտոնից

Պաշտոնից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններից։ Նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Հրամանից պարզ է դառնում, որ Արման Բաղդասարյանն ազատվել է … Read more

Թրամփը պատրաստ է ընտրություն անել՝ Գրենլանդիայի վերահսկողության և ՆԱՏՕ-ի պահպանության միջև

Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամոն այս դիրքորոշումը հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչն է իր համար ավելի կարևոր։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ կարող է ընտրություն առաջանալ՝ ուրվագծելով իր դիրքորոշումը, … Read more

Դանիայի դեսպանը և Գրենլանդիայի ներկայացուցիչը փորձում են ազդել Վաշինգտոնի վրա

ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Ջեսպեր Մյոլլեր Սյորենսենը և Վաշինգտոնում Գրենլանդիայի ներկայացուցիչ Ջեյքոբ Իսբոսեցենը հանդիպել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ, հաղորդում է Associated Press-ը։ Աղբյուրների համաձայն, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Հրատարակությունը պարզաբանում է, որ Սյորենսենը և Իսբոսեցենը փորձում են համոզել ամերիկացի օրենսդիրներին և Վաշինգտոնի վարչակազմի … Read more