ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումով Փաշինյանը հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև․ փաստաբան

10 Հունվարի, 2026 Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ … Read more

Aurora News | Կոչ ենք անում մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին․ հայտարարություն

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Այս մասին հայտարարություն են տարածել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները։ «Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, … Read more

Aurora News | Զելենսկին՝ տարածքային հնարավոր զիջումների մասին. Bloomberg

Ուկրաինան ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված նախաձեռնությունը, որը վերաբերում է Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը։ Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ գաղափարը նախատեսում է հատուկ իրավական և հարկային ռեժիմի սահմանում այն տարածքներում, որտեղից կհանվեն զորքերը։ Զելենսկին նշել է, որ առաջարկվող ձևաչափը բարդ է, սակայն, իր բնորոշմամբ, կարող … Read more

Aurora News | Հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ և ձյուն Հավելենք՝ այս մասին հայտնել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում գործադրում Առաքելական եկեղեցու և ընդդիմության վրա․ ՌԴ ԳԱ-ն զեկույց է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ջանքերն ուղղել է քաղաքական դաշտը մաքրելուն՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է և ավելի ու ավելի կատաղի է դառնում հունիսի 7-ին նախատեսված հաջորդ խորհրդարանական … Read more

Քր․օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Փաշինյանը․ Հանցակից մի դարձեք նրան․․․

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) … Read more

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը

10 Հունվար, 2026 19:52 Միջազգային Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը։ Բեռնատարների համար փակ է մնում Գուդաուրի-Կոբի հատվածը։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի անխափան, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:

Կոլումբիայի նախագահը բացահայտել է ԱՄՆ կատարած իր այցի նպատակը

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի Վաշինգտոն այցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը նպատակ ունեն «կանգնեցնել համաշխարհային պատերազմը», հայտարարել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հունվարի 7-ին Թրամփը և Պետրոն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բոգոտայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը և Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: CBS-ի լրագրողի հարցին, թե որն էր կոլումբիական առաջնորդի Սպիտակ տուն այցի … Read more

Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին

Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին։ SHOT-ի փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է FlyOne Armenia 3F324 չվերթի ժամանակ։ Երեւանին մոտենալից բռնկվել է ուղեւորներից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակը։  Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիները արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ՝ հրդեհը մարելու համար։ Նախնական տվյալներով բռնկվել է պայուսակում գտնվող էներգաբանկը։  Վնասվածքներ … Read more