Անի Ամիրաղյանը պարտվել է Կատարինա Զավացկային

Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն ավարտել է ելույթն Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 առաջին մրցաշարում։ 1/8 եզրափակիչում հայ թենիսիստը 2 սեթում 4։6, 4։6 հաշվով պարտվել է WTA-ի դասակարգման 337-րդ համար, ուկրաինացի Կատարինա Զավացկային։ Զուգախաղի քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը ռուսաստանցի Աննա Կարցևայի հետ պարտվել է խորվաթ ու իտալացի թենիսիստներին։ Հունվարի 12-18-ը կայանալիք W35 2-րդ մրցաշարում նույնպես Հայաստանը կներկայացնեն … Read more

Մեծաթիվ ոստիկաններ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում․ Գարեգին Բ-ն այսօր փոխել է թեմի առաջնորդին

Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկաններ և քաղաքացիներ կան։ Ոստիկանների՝ այնտեղ գտնվելու մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մայր Աթոռը հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդը փոխվել է։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին այս պաշտոնում փոխարինել է Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Գարեգին Բ-ն, ըստ Մայր … Read more

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ

Կարեն Ասմարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Հունվարի 10-ին կայացել է ՀՎՖ 10-րդ հաշվետու-ընտրական համագումարը։ Կարեն Ասմարյանը նախագահի պաշտոնում ընտրվել է միաձայն, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը։ Ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Գասպարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Սմբատ Գևորգյանը: Մինչև այս Կարեն Ասմարյանը զբաղեցնում էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

ՔՊ-ն թռվռում է ռաբիսի տակ, ընդդիմությունն անհաջող կատակներ է անում, դիսկուրսի ցածր մակարդակ է. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լյուստրացիան Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզերից մեկն էր, թե ով ում գործակալն էր՝ կարելի էր բացահայտել իշխանության գալու առաջին, իսկ ամիսներին: Դա կլիներ հասարակության ինքնամաքրման ամենակարճ ճանապարհը: Մինչդեռ իշխանությունը որոշել է միայն կետային լյուստրացիայի գնալ»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցու վերնախավ օր օրի սրվող հակամարտությանը: Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրությունը,…

Սիրիական բանակը Հալեպն «ազատագրել է» քրդական ուժերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10 Հունվար, 2026 18:00 Սիրիական բանակը հայտարարել է Շեյխ Մաքսուդ շրջանում քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» դեմ իր գործողության ավարտի մասին։ Ըստ իշխանությունների՝ «ազատագրվել է» Հալեպում այս ուժերի վերահսկողության ներքո եղած վերջին տարածքը։  Քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը, քանի որ «զինյալները շարունակում են թաքնվել … Read more

ԵՄ-ն Սիրիային կհատկացնի 620 միլիոն եվրո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10 Հունվար, 2026 17:30 Եվրոպական Միությունը Սիրիային կհատկացնի 620 միլիոն եվրո՝ պատերազմից հետո վերակառուցման համար։ Եվրոպական Միությունը հայտարարել է Սիրիայի հետ հարաբերություններում «նոր գլխի» մեկնարկի մասին։ Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այցելել էին Դամասկոս։ Այս միջոցները, որոնք նախատեսված են … Read more

«Շերեմետեւո» օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել, այդ թվում դեպի Երեւան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10 Հունվար, 2026 17:00 Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում գիշերվանից հարյուրավոր չվերթներ են հետաձգվել, այդ թվում դեպի Երեւան։ Թռիչքները հետաձգվում են «Ֆրենսիս» ցիկլոնի պատճառով: «Զվեզդա» հոկեյիստները մնացել են օդանավակայանում և ավելի քան 12 ժամ չեն կարողացել վերցնել իրենց ուղեբեռը։

Թրամփը Վենեսուելալի հանածոների հետ կապված դիմել է նավթագազային ընկերություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10 Հունվար, 2026 16:31 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը դիմել է նավթագազային ընկերություններին. – Դուք ուղղակիորեն գործ ունեք մեզ հետ։ Դուք գործ չունեք Վենեսուելայի հետ։ Մենք չենք ուզում, որ դուք բանակցեք Վենեսուելայի հետ; – ԱՄՆ-ի համար հիմնական արդյունքներից մեկը կլինի էներգակիրների գների … Read more

Ինչ մթերքներ են արգելված ու թույլատրված մանկապարտեզներում հունվարի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 10 Հունվար, 2026 16:05 Հունվարի 1-ից գործում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը։ Այս նորմատիվով մանկապարտեզներում երեխաների սնուցման կազմակերպման մեջ առանցքային փոփոխություններ են եղել։ Թեյը, սուրճը, շոկոլադը, ն կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք արգելված … Read more

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Տիգրան Ավինյանի հայցը «Փաստինֆո»-ի դեմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ Տիգրան Ավինյանին դուր չէր եկել ՝ Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման մասին «Փաստինֆո»-ի հետաքննության արդյունքները, բացահայտումները։ «Փաստինֆո»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոս Հակոբյանն ընդգծեց, … Read more