«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիգենն ինձ տեսել է խանութում։ Հետո ընդհանուր ծանոթի միջոցով մեր տուն եկավ, և սկսվեց մեր շփումը։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիք կազմեցինք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Հասմիկը։ Խոսելով ամուսնու բնավորության գծերի մասին՝ նշում է. «Յուրահատուկ տեսակ էր։ Համբերատար էր, խելացի, կամեցող։ Ամենալավ ու դրական հատկանիշներն իր մեջ … Read more