Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել. Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանի բացման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կտրականապես հրաժարվեց խոսել հայ-թուրքական սահմանի բացման թեմայով։ Լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղեցին՝ հավաստի են արդյոք  տեղեկությունները, որ փետրվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացվելու է։ «Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել։ Առանց մեկնաբանությունների»,- ասաց նա։

Սիրիայի իշխանությունները և քրդերը ստորագրել են հրադադարի համաձայնագիր. SANA

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈՒ) կազմակերպության հետ հրադադարի պայմանագրի մասին: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը նախատեսում է «համապարփակ և անհապաղ հրադադար բոլոր ճակատներում և շփման կետերում» կառավարական ուժերի և ՍԴՈՒ-ի միջև: Հաղորդվում է, որ հրադադարի մասին նոր պայմանագիրը պարունակում է 14 … Read more

Իրանում անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 3700 մարդ. իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հունվարի 19-ին մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել երկրում ցույցերի հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Նա նախ ընդգծել է, որ ցանկացած երկրում բողոքի ակցիաներ կազմակերպելը մարդու անխախտ իրավունքներից է։ «Իհարկե, բողոքն ու քննադատությունը ժողովրդի իրավունքն են։ Հնարավոր է, որ տնտեսական … Read more

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

  1lurer. Պարո՛ն Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ.), զեկո՞ւյց եք ուզում ( 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը – խմբ.), եկեք էստեղ էդ հարցը լուծենք, որ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առարկա չդառնա: Այս խոսքերով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ապա խոսքն ուղղեց 2020 … Read more

ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը մեկնարկեց (լուսանկարներ)

Խորհրդարանում մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ և վերջին նստաշրջանը։  Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր: Դատարանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճից արձագանքեցին՝ «Աստված ձեր հետ»: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել … Read more