Հղի կնոջը դանակահարած ամուսինը կալանավորվել է
Հունվարի 2-ին Արարատի մարզում ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Ապա նա դանակահարել է նաև կնոջը փրկող տաքսու վարորդին։ Radar Armenia-ին քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ: Կատարողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինս կալանավորվել է: Գնահատեք հոդվածը