Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 7 Հունվար, 2026 17:00 Վենեսուելայի կառավարությունը 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ «Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիոնացված նավթ կփոխանցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին»: Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, … Read more

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայել Միքայելյանի տուգանքը «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Դահուկորդ Միքայել Միքայելյանի տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Այդ մասին հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Ավելի վաղ Հայաստանի առաջատար դահուկորդը տուգանվել էր Իտալիայում անցկացված Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար: Ադրբեջանի պետական զբոսաշրջության կոմիտեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից է։ «Միքայելն իր դիրքորոշումն է հայտնել: … Read more

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթները բրազիլական ակումբում։ 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը, հաղորդում է «Սանթոսի» մամուլի ծառայությունը։ Նեյմարը 2025թ․ հունվարին էր վերադարձել «Սանթոս», որի կազմում խաղացել է նաև 2009-2013 թթ․։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նախկինում հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում ու սաուդյան «Ալ … Read more

Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։ Սպիտակ տունը BBC-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի ձեռքբերումն «ազգային անվտանգության առաջնահերթություն» է։ Հայտարարությունը հնչում է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ եվրոպացի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածում … Read more

«Թուրքիան Մադուրոյի՝ երկիր տեղափոխվելու մասին տեղեկատվություն չի ստացել»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7 Հունվար, 2026 16:33 Թուրքիան Վենեսուելայի նախագահ Նիկոլ Մադուրոյի՝ երկիր տեղափոխվելու մասին տեղեկատվություն չի ստացել, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք նման տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է Էրդողանը։

Մաhացել է ԽՍՀՄ-ի համար աշխատած ամերիկյան գործակալ Օլդրիչ Էյմսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7 Հունվար, 2026 16:20 ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ԿՀՎ նախկին գործակալ Օլդրիչ Էյմսն է մահացել Մերիլենդի բանտումհասակում, հաղորդել է «CBS News»-ը՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի խոսնակին։  Նա 84 տարեկան է եղել։ Էյմսը համարվում է ԽՍՀՄ-ի կողմից հավաքագրված ամենաարդյունավետ ամերիկյան հետախուզական գործակալներից մեկը։ Նա աշխատել … Read more

Ամերիկյան բանտում մահացել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի գործակալ Օլդրիչ Էյմսը, որը Մոսկվային էր հանձնել «գրեթե ամբողջ ԿՀՎ գործակալական ցանցը» 

Քաղաքականություն 07.01.2026 | 16:00 ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված ԿՀՎ նախկին աշխատակից Օլդրիչ Էյմսը հունվարի 5-ին մահավել է Մերիլենդ նահանգի Քամբերլենդի դաշնային բանտում։ Նա 84 տարեկան էր։ Ամերիկյան լրատվամիջոցներն Էյմսի մահվան մասին հայտնել են հունվարի 7-ին՝ վկայակոչելով ԱՄՆ բանտերի բյուրոյին։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հրապարակվել, գրում է The Insider-ը։ Էյմսը ցմահ ազատազրկման էր … Read more

Ադրբեջանցի է վիրավnրվել Ջրականում ականի պայթյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 7 Հունվար, 2026 16:07 Մասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից է վիրավորվել արցախյան Ջրականում ականի պայթյունից։ Հակահետևակային ականը պայթել է, երբ ականազերծման գործողություններին մասնակցող մասնավոր ընկերության աշխատակից Ռաշադ Մամեդովը ծառայության մեջ է եղել։ Մամեդովը ստացել է ոտքի թեթև վնասվածքներ։ Տուժածը տեղափոխվել է  հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, և կյանքին սպառնացող … Read more