Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթները բրազիլական ակումբում։

33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը, հաղորդում է «Սանթոսի» մամուլի ծառայությունը։

Նեյմարը 2025թ․ հունվարին էր վերադարձել «Սանթոս», որի կազմում խաղացել է նաև 2009-2013 թթ․։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նախկինում հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում ու սաուդյան «Ալ Հիլյալում»։

Բրազիլիայի ավարտված առաջնությունում Նեյմարը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment