Մերցը չի բացառել Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել գերմանական զորքերի մասնակցությունն Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին, բայց պայմանով, որ նրանք ծառայեն այդ երկրից դուրս: Հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո արված նրա հայտարարությունից հետևում է, որ Մերցի համար ընդունելի է գերմանացի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի երկրներից մեկում: Բունդեսվերի տանկային բրիգադը տեղակայված է Լիտվայում 2025 թվականից: … Read more

Պայթյուն և խոշոր հրդեհ Ադրբեջանի նավթամբարում. կա զոհ

Ադրբեջանի Ղազախի շրջանում վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել բեռնատարում։ Այս մասին հայտնել է բեռնատարի սեփականատեր SOCAR PETROLEUM-ը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դրանք տեղեկություններով, միջադեպի հետևանքով մահացել է Ղազախի բնակիչ, 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, որն աշխատում էր որպես նավթամբարում վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։ Նա ստացել է մահացու այրվածքներ։ Ընկերությունը … Read more

Շուտով եկեղեցու իշխանության գերագույն մարմնի ժողով կգումարի. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20260107/mvot-zhamanakners-azgajin-ekeghecakan-zhvoghvov-khravirvi-gevvorg-danieljan-97545755.html Մոտ ժամանակներս Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրվի. Գևորգ Դանիելյան Մոտ ժամանակներս Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրվի. Գևորգ Դանիելյան Sputnik Արմենիա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հուսով է` ժողովից հետո բոլորը կհամոզվեն, որ եկեղեցում պառակտվածություն չկա։ 07.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-07T17:45+0400 2026-01-07T17:45+0400 2026-01-07T17:45+0400 հայաստան եկեղեցի գևորգ դանիելյան https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54117545_0:0:1400:789_1920x0_80_0_0_2983e28ea0939eb9b3bc5e2856cb97b6.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում … Read more

Առավոտյան ժամերը ամենալավ ժամերն են սովորելու համար․ Անդրեասյան – Armenia Today

Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի, Armenia Today-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ Ըստ նրանց՝ այս…

Բավարիայում ոչխարները «գրոհել են» սուպերմարկետը

Բավարիայում ոչխարները մտել են սուպերմարկետ և սկսել են վազվզել դրամարկղի մոտ։ Բուրգզին փոքրիկ քաղաքում մոտ 50 ոչխար հեռացել է իրենց հոտից և որոշել է այցելել Penny սուպերմարկետ։ Խանութի ներկայացուցիչը հայտնել է, որ կենդանիները մոտ 20 րոպե անցկացրել են տարածքում։ Penny-ն մտադիր չէ որևէ հայց ներկայացնել այն հոտաղի դեմ, որը չի հետևել իր 50 ոչխարներին։ Գնահատեք … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 տոննա կոկաինի «ճակատագիրը» որոշվեց․ որ դատավորն է քննելու գործը

Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային ՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է: Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին: Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» … Read more

Անահիտ Ավանեսյանն այցելել է համընդհանուր ապահովագրության շրջանակներում թանկարժեք բուժօգնություն ստացած պացիենտի

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 7-ին, ժամը 14:00-ի դրությամբ արդեն գրանցվել է 11651 այց:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

«Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, Հայաստանը, ի դեմս նրա, կունենա Ուգո Չավես»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է Ուգո Չավեսի՞ն:Ի՞նչ են ուզում Փաշինյան Նիկոլն ու կաթողիկոսը:Իր ասելով, Փաշինյան Նիկոլը ցանկանում է «բարեփոխել» Եկեղեցին: Սակայն, վերջինիս որդեգրած մեթոդները, ինչպես նաև «բարեփոխմանը» ներգրավված անձանց բնութագրերը հերքում են բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ նրա պնդումները: Հետևաբար՝ առաջին իսկ ողջամիտ վարկածն այն է, որ Փաշինյան Նիկոլն ինքնուրույն կամ արտաքին … Read more

Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: