Դեսպան․ ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն

14 հունվարի 2026 – 14:56 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հրավիրված ասուլիսի ժամանակ կոշտ ձևակերպումներով անդրադարձել է Թեհրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներին և հայտարարել, որ ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն: «Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-9-ը մենք ականատես ենք լինում, որ մի խումբ … Read more

Սրանք մի հատ հասարակ ճանապարհային սպասարկում չեն կարողանում ապահովել – Live News

Առավոտվանից մայրուղիներում ու մայրաքաղաքի փողոցներում տիրող անտերխանան ամբողջացնում է օրվա իշխանության ողջ հմայքն ու մերկությունը։ Բառացի կաթվածահար եղած երթևեկություն, որն ավելի շատ էքստրիմ է հիշեցնում, և սա բնավ հեգնանք չի, այլ դառը, «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն։ Ի դեպ՝ սա տեղի ունենում այն դեպքում, երբ նախապես հայտարարվում է, որ տեղալու է ձյուն, լինելու է ցուրտ … Read more

Սիսիանում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 14-ին ժամը 10։38-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ … Read more

Օրենսդրական կարգավորում՝ միտված Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները խորհրդատվական կենտրոնների փոխակերպելուն

Կադաստրի կոմիտեն Կառավարության N2126 միջոցառումների ծրագրով հանձնառություն էր ստացել, ըստ որի՝ պետք է իրականացներ սպասարկման գրասենյակների օպտիմալացում: Ինչպես հայտնի է, փուլային եղանակով իրականացվել են մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնցով հզոր զարկ է տրվել էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակին: Այդ են վկայում նաև թվային ցուցանիշները, համաձայն որոնց՝ եթե 2021 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե էր … Read more

«Պատգամավորները՝ 3 մլն, նախարարները՝ 6-7 մլն պարգևավճար են ստացել. սա ծաղր է ժողովրդի նկատմամբ». Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատգամավորները՝ 3 մլն, նախարարները՝ 6-7 մլն դրամի պարգևավճար են ատացել։ Սա ուղղակի ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղ երեխաներն անգամ ձմեռային հագուստ ու կոշիկ չունեն. երկրում բազմաթիվ աղքատ ընտանիքներ կան, բայց հերոս հարկատուն պիտի կերակրի միայն պատգամավորներին ու նախարարներին։Թող օրենսդիրի ու գործադիրի անդամները միլիոնավոր դրամներ պարգևավճար … Read more

Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերին

Ֆասթ Բանկի և ArcaPay ազգային վճարային համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։ Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։ ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված,  ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել … Read more

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց – Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել է «հույժ գաղտնի» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ փաստաթուղթը։ Պատասխան – Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և … Read more