Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է AFP-ն։ Սեպտեմբերի 19-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է մայրաքաղաքի շրջանում օդային վտանգի մասին։ Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել Եմենի հութիների արձակած հրթիռը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: