Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, վերջին նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, արցախցի գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին «Եռաբլրում» զինվորական պանթեոնում՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսել էին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախը հայաթափվել է, 120 հազար հայ ստիպված լեքց իր հայրենի հողը։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր: Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում: