Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հզոր պայթյուն է որոտացել:
Այս մասին հայտնում է AFP-ն։
Սեպտեմբերի 19-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է մայրաքաղաքի շրջանում օդային վտանգի մասին։
Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել Եմենի հութիների արձակած հրթիռը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: