Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ևս մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին․ 24News

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցում էր նաև Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է: Լրագրողը փորձել էր հարց ուղղել Շաքարյանին, սակայն վերջինս զբաղված լինելու պատճառաբանությամբ չպատասխանեց։ 24News-ը կապ հաստատեց գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ։ Նա սկզբում նշեց, որ աշխատանքի է և հետո կպատասխանի, … Read more

Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի հակահրթիռային պաշտպանության տեսանկյունից․ Վենս

Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հակահրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։ Ինչպես հաղորդում է…

Կարակասը և Վաշինգտոնը համաձայնության են եկել, կարևորը՝ Թրամփը գոհ է ·

Կարակասը և Վաշինգտոնը համաձայնության են եկել վենեսուելական նավթն ԱՄՆ արտահանելու շուրջ՝ ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլարի չափով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է իր Truth Social հարթակում։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիաներով պաշտպանված հում նավթ։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, և … Read more

ԱՄՆ պետք է «վտարի» Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Կուբային և խզի տնտեսական կապերը

Վենեսուելայի իշխանությունները պետք է բավարարեն Սպիտակ տան պահանջները, նախքան ավելի շատ նավթ արդյունահանելու թույլտվություն ստանալը, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ծրագրին ծանոթ երեք աղբյուրների։ Վարչակազմը պահանջները փոխանցել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Նախ, երկիրը պետք է «վտարի» Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Կուբային և խզի տնտեսական կապերը, ասել են աղբյուրները։ Երկրորդ, Վենեսուելան … Read more

«Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք են արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ՝ դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել:Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:Առաջիկա … Read more

Նուբարաշենի գերեզմանների տարածքում 5 ամիս է ձիեր են հայտնվում

8 Հունվար, 2026 9:54 Հայաստան Արդեն 5 ամիս է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող , ժողովրդին հայտնի Նուբարաշենի գերեզմանատան հուղարկավորություննների համար վերջերս հատկացվող նոր տարածքում պարբերաբար հայտնվում են ձիեր, որոնք ուտում են ծաղիկները, տակն ու վրա անում ամեն բան, անգամ վնասում գերեզմանաքարերը, ծաղկամանները ու խնկամանները։ Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակիչ … Read more

Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականին կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքները նախատեսվում է անցկացնել հետևյալ ժամանակահատվածներում՝ փետրվարի 3-ից … Read more

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի

 Քաղաքականություն 8 Հունվար, 2026 22:05 Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը՝ նշելով որ այս անգամ ներկրում են ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլիար տեսակի բենզին։ Հարցին՝ … Read more

Թրամփի թոռնուհին խոսել է անձնական կյանքում դժվարությունների մասին

Life 8 Հունվար, 2026 10:03 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհին՝ Քայը, հարցազրույցում պատմել է անձնական կյանքում լուրջ դժվարությունների մասին: Այս մասին փոխանցել է eadaily.com-ը։ «Այն պարզապես չկա, քանի որ,  ինչպես հաղորդում է «АиФ»-ը, երիտասարդ Թրամփի … Read more

Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է քաղաքացիներին օնլայն խարդախությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացուց ստացած նամակի բովանդակությունը։ «Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․  «Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ:  «Alisa» բաժանորդն իրեն … Read more