ԵՄ-ն քննարկում է Պուտինի հետ բանակցող նշանակելու հարցը

Մի քանի եվրոպական կառավարություններ ճնշում են գործադրում ԵՄ ինստիտուտների վրա՝ Ուկրաինայում պատերազմի  կարգավորման գործընթացքում ԵՄ շահերը ներկայացնող բանակցող նշանակելու համար։ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ իր եվրոպացի դաշնակիցների մեջքի հետևում։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք դիվանագետների և պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրների … Read more

Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

«Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ: 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի»: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: Ըստ նրա՝ 9-րդ կանչի համար գինը սահմանվել է 10 հազար … Read more

Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է PARA TV-ի կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, թե հատուկ նշանակության ուժերի հրամանատար գնդապետը, շրջայցեր կատարելով իր հրամանատարության ներքո գտնվող զորամասեր, հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին ՊՆ ղեկավարության անունից խոստացել է դրամական աջակցություն, եթե համաձայնեն միանալ բարենորոգմանն աջակցող քահանաներին: «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ հերքման տեքստում:   «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում … Read more

Իրանի գլխավոր դատավորը չի բացառել արագացված դատավարությունները և ձերբակալված ցուցարարների զանգվածային մահապատիժները

Քաղաքականություն 14.01.2026 | 15:57 Իրանի գլխավոր դատավոր Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ երկրի լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները կարող են զանգվածային մահապատժի ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը։ Մոհսենի-Էջեիի խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները շուտով կենթարկվեն արագացված դատավարությունների և մահապատժի, գրում The Insider-ը։ «Եթե ուզում ենք աշխատանքն ավարտել, պետք է այն անենք հիմա։ Եթե այն ձգձգվի երկու … Read more

Փաշինյան. Բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել, բենզինի մենաշնորհն ենք հաղթահարում

14 հունվարի 2026 – 15:59 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանը և հակադարձելով մեղադրանքներին, հայտարարել է, որ բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել, այլ 2018-ից սկսած իրենց, ի վերջո, հաջողվել է բենզինի շուկայի մենաշնորհը հաղթահարել: Այդ մասին նա ասել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը: «2018-ին ինչքան ենք … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 40 րոպե հայհոյանք և խառնաշփոթ իրավիճակ․ ի՞նչ է կատարվել Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ

Երևան–Մոսկվա թիվ 1869 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնել է 35 րոպե ուշ՝ ուղեկցվելով 40 րոպե հայհոյանքներով և արհամարական վերաբերմունքով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Վ. Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 00:05-ից մինչև 00:40 ընկած ժամանակահատվածում՝ «Զվարթնոց» միջազգային օդակայանի տարածքում, մասնավորապես թռիչքուղում գտնվող Երևան–Մոսկվա թիվ 1869 չվերթն իրականացնող ինքնաթիռում, ավիացիոն անվտանգության … Read more

Որ պահին Փաշինյանը չկատարեց Արևմուտքի ցուցումները, հռչակվելու է Սադամ Հուսեյն, հրեշ. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղակալանավորներ ունենալու ամոթալի խարանը. խայտառակություն է, որ մարդիկ կարծիք ունենալու համար հայտնվում են բանտերում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ «Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերամզի  գործիք, ինչն այս պահին ձեռնտու է Արևմուտքին, դրա համար էլ Արևմուտքը խուլուհամր է դարձել և … Read more

Թրամփի դեսպան Վիտկոֆֆը գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված թագաժառանգի հետ․ Axios ·

Սպիտակ տան դեսպան Սթիվ Վիտկոֆֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում մոլեգնող բողոքի ցույցերը քննարկելու համար, գրել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Սա իրանական ընդդիմության և Թրամփի վարչակազմի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն է եղել 15 օր առաջ սկսված բողոքի ցույցերից ի վեր։ Փահլավին փորձում է իրեն … Read more

ՀՀ-ում Իրանի դեսպանը վստահեցնում է, որ երկրում իրավիճակն այս պահին հանգիստ է և վերահսկվում է կառավարության կողմից

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարին 14-ին հրավիրված…